Ֆլորիդայի բնակիչներին, ովքեր զանգահարել են «թեժ գիծ» մենինգիտի համաճարակի բռնկման համար, պատասխանել է քնքուշ ձայնով կին, ով առաջարկել է նրանց հաճույք ստանալ: Պարզվել է, որ նահանգապետ Ռիկ Սքոթը կառավարության նիստի ժամանակ սխալմամբ հայտարարել է «Սեքս` հեռախոսով» ծառայության հեռախոսահամարը:
Նիստը ուղիղ եթերով հեռարձակվել է Ֆլորիդա նահանգի Տամպա քաղաքի ռադիոկայանով: Ինչից հետո հեռխոսային սեքսի համարը տեղադրվել է կայքում: Սխալի մասին ռադիոկայանին հայտնել են ունկնդիրները, ովքեր պատմել են, որ «Թեժ գիծ» զանգահարելու դեպքում նրանց ողջունել է քնքուշ ձայնով կին` «Բարեւ, երիտասարդ, շնորհակալություն, որ զարնգահարել ես ինձ» խոսքերով, հաղորդում է «Գազետա.ru»-ն:
Սխալը անմիջապես հայտնաբերել են ինտերնետից օգտվողները: Նահանգապետի ներկայացուցիչը հայտնել է, որ Ռիկ Սքոթը սխալմամբ փոխել է թվերի տեղը, փոխանցում է ՆՏՎ-ն:
ԱՄՆ-ում մենինգիտի բռնկման զոհ է դարձել արդեն 12 մարդ: 138 մարդ վիրուսակիր է դարձել, այդ թվում Ֆլորիդայի տասնյակ բնակիչներ:



























