Ֆրանսիայի նախագահի կինը` Վալերի Տրիերվելերը եւ Օ դը Սենի գլխավոր խորհրդի նախագահ Պատրիկ Դեւեջյանը հայց կներկայացնեն դատարան` առաջին տիկնոջ կենսագրության մեջ իրենց սիրավեպի մասին տեղեկության հրապարակման կապակցությամբ, հայտնում է «Le Parisien»-ը:
«Պատրիկ Դեւեջյանը դատապարտում է գրքի հեղինակների այդ մեկնաբանությունները եւ նույնպես հայց կներկայացնի»,– չորեքշաբթի երեկոյան հայտնել են նրան մոտ կանգնած աղբյուրները:
Նշենք, որ առաջին տիկնոջ կենսգրության մասին իր գրքում «TF1» եւ «LCI»-ի քաղաքական բաժնի նոր պետ Քրիստոֆ Յակուբիշինը եւ «France 2»-ի քաղաքական բաժնի թղթակից Ալիքս Բույագեն պնդում են, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի կինը եւ Պատրիկ Դեւեջյանը «ինտիմ հարաբերություններ են ունեցել, որոնք շարունակվել են մի քանի տարի»:
Ավելի վաղ` չորեքշաբթի օրը, Վալերի Տրիերվելերը փստաբանի միջոցով հայտարարել էր «զրպարտության եւ անձնական կյանք ներխուժելու համար դատարան բողոք ներկայացնելու մասին»:
Ալիքս Բույագեն ի պատասխան նշել էր. «Մենք ի գիտություն ընդունեցինք որոշումը եւ արդարադատությանը կթողնեք իր հունով ընթանալ»: Ասելով, որ մասնավոր հետաքննություն են վարել առաջին տիկնոջ նկատմամբ, Բույագեն նաեւ հստակեցրել է, որ համահեղինակի հետ ցանկացել են բացատրել «քաղաքական իշխանության եւ քաղաքական լրագրողների միջեւ առկա երկակիությունը»:




























