Նախկինում մեկ անգամ դատված 27-ամյա Հ.Ա-ն  բռնություն գործադրելով եւ սպառնալքիներ հնչեցնելով ամուսնության նպատակով փորձել է առեւանգել Գ.Ա-ին:  Աջափնյակ եւ Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

27-ամյա Հ.Ա-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Գ.Ա-ին ` նրա կամքին հակառակ, բնական միկրոսոցիալական միջավայրից դուրս հանելու եւ բնակության վայրից այլ վայր տեղափոխելու դիտավորությամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնության գործադրմամբ եւ դրա սպառնալիքով, ամուսնության նպատակով փորձել է առեւանգել վերջինին: Սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցանքն ավարտին չի հասցրել:

Քրեական գործ է հարուցվել 131 հոդվածի 1-ին մասով` խաբեության, վստահությունը չարաշահելու, բռնության կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով մարդուն գաղտնի կամ բացահայտ առեւանգելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 218-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները` պատժվում է ազատազրկմամբ` 2-5 տարի ժամկետով: