Հոկտեմբերի 12-ին, ժամը 20.20-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մասից Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացուհի եւ հայտնել, որ Դավիթ Անհաղթի փողոցի թիվ 12 շենքի մոտ ավտոտնակ է այրվում:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ այրվել է Դավիթ Անհաղթի փողոցի թիվ 8/13 հասցեում գտնվող վագոն-տնակը` մոտ 15 քմ մակերեսով:

Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 21.04-ին` մարտական 1 հաշվարկի ուժերով:

Հրդեհի պատճառները պարզվում են:

Նյութերն ուղարկվել են ՀՀ ԱԻՆ հրդեհային տեսչություն: