Հոկտեմբերի 15-ից գործարկվելու է «Մ-3 Թուրքիայի Հանրապետության սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 74.2-րդ կմ հատվածում (Ապարան քաղաքի վարչական տարածք)` Սպիտակ քաղաքից դեպի Աշտարակ քաղաք ուղղության վրա նոր տեղադրված երթեւեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքը:
Ճանապարհային ոստիկանությունից հայտնում են, թե ճանապարհի տվյալ հատվածում երթեւեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:





























