Հոկտեմբերի 13-ին, ժամը 15.05-ին տեղեկություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով «Մուրացան» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երեւանի Շահումյան 14-րդ փողոցի թիվ 44 տան բնակիչ՝ 2008 թ. ծնված Մ. Ալթունյանը։
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։



























