Հնդիկ գյուղացի Ռամաջիթ Ռագհավը ճանաչվել է ամենամեծ տարիքում հայրացած մարդը Հնդկաստանում: 96 տարեկանում նա կրկնակի անգամ հայր է դարձել` գերազանցելով իր նախկին ռեկորդը:
Ինչպես հաղորդում է Times of India-ն, երկու տարի առաջ Ռամաջիթը արդեն դարձել է ամենածեր «երիտասարդ հայրը»: Ընդ որում 2010 թ-ին` 94 տարեկանում նա հայր է դարձել առաջին անգամ: Երկու դեպքում էլ ընտանիքի երջանիկ հորը տղա է ծնվել:
Ռամաջիթի կինը` 52-ամյա Շակունտալա Դեւին հոկտեմբերի 5-ին տղա է ունեցել Խարխոդա քաղաքի հիվանդանոցում :
Ռամաջիթը երիտասարդ տարիքում կուսակրոնության ուխտ է ընդունել, սակայն 10 տարի առաջ նա հանդիպել է Շակունտալային եւ սիրել է նրան: Չնայած տարիքին` զույգը ամուսնացել է եւ որոշել է երեխաներ ունենալ:
Իր երկարակեցությունը Ռամաջիտը բացատրում է ճիշտ կենսակերպով: Նա արթանանում է առավոտյան 5-ին, այնուհետեւ աշխատում է դաշտում եւ պառկում է քնելու երեկոյան ժամը 8-ին: Ամեն օր նա խմում է կովի` երկու լիտր թարմ կաթ, իսկ նրա ուտելիքը կազմված է մրգերից, բանջարեղենից:




























