Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Արագածոտնի մարզային վարչությունների եւ Արագածի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` հոկտեմբերի 17-ին, ժամը 10.20-ին, Ծաղկահովիտ գյուղից Արագածի բաժին բերման է ենթարկվել 1982 թ. ծնված Ռոլանդ Ռ.-ն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա 2005 թ. դեկտեմբերի 12-ից ՌԴ Օմսկի իրավապահների կողմից հետախուզվում էր շորթման մեղադրանքով: