Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները հոկտեմբերի 17-ին, ժամը 11.20-ին, Մասիս քաղաքի 4-րդ փողոցից բերման են ենթարկել 1985 թ. ծնված Զոհրաբ Մ.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա հոկտեմբերի 16-ից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու մեղադրանքով: