Հոկտեմբերի 17-ի երեկոյան երկու երիտասարդներ ավազակային հարձակում են գործել Երեւանի բնակարաններից մեկի վրա: Երեւանի բնակիչներ 19-ամյա Նարեկ Գյոզալյանը եւ 19-ամյա Ռոբերտ Նազարյանը մուտք են գործել Աբովյանի փողոցի շենքերից մեկի մի բնակարան, ատրճանակի սպառնալիքի ներքո կապկպել տան 20-ամյա բնակչի ձեռքերն ու ոտքերը, նրան ծեծի են ենթարկել եւ պահանջել 8 հարյուր հազարից 1 միլիոն դրամ: Գումարը ստանալուց հետո հեռացել են, ինչից հետո տուժողը դիմել է իրավապահներին:
Ոստիկանությունից NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել են, որ ոստիկանության ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ ավազակային հարձակում կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել Նարեկ Գյոզալյանն ու Ռոբերտը Նազարյանը:
Հարուցվել է քրեական գործ Քրօրի 175 հոդվածի հատկանիշներով: Նրանք ձերբակալված են, նախաքննությունը շարունակվում է:




























