Այսօր՝ հոկտեմբերի18-ին,ավտովթար է տեղի ունեցելԼոռիի մարզում Վանաձոր քաղաքում: Ժամը21:00-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի 10ՍՍ278 համարանիշի ավտոմեքենայի վարորդը,Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, վթարի հետևանքով վարորդին ջախջախված մեքենայից դուրս են բերել դեպքի վայր ժամանած Լոռիի մարզային փրկարար վարչության փրկարարները և հանձնել շտապ օգնության մեքենային: Վարորդի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Դեպքի վայր են ժամանել Լոռիի ճանապարհային ոստիկանները՝ դասակի հրամանատար Մարտիկ Բալայանի գլխավորությամբ:
Նշված ավտոմեքենան հաշվառված է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի բնակիչ Վարդան Ոսկանյանի անվամբ: Ոստիկանությունը փորձում է պարզել հիվանդանոց տեղափոխված անձի ինքնությունը:
Լուսանկարները` Էդվարդ Արզումանյանի





























