Ադրբեջանում որոշել են արյուն պահեստավորել՝ հնարավոր պատերազմի ժամանակ օգտագործելու համար: Թե ում դեմ է պատրաստվում պատերազմել Ադրբեջանը, չի հաղորդվում, թեեւ որոշակի ենթադրություններ անել կարելի է:

Ադրբեջանի առողջապահության նախարարության Էյվազովի անվան հեմատոլոգիայի եւ տրանսֆուզիոլոգիայի ինստիտուտի տնօրեն Սուլթան Ալիեւն APA-ին հայտնել է, որ իսնտիտուտի արյան կենտրոնական բանկում միշտ պահեստավորված արյուն կա, սակայն ներկայումս այնտեղ արյուն է հավաքվում, որն անհրաժեշտ կլինի պատերազմի դեպքում: Ալիեւի խոսքով, Ադրբեջանը գտնվում է պատերազմական վիճակում, արյան ռազմավարական պահուստը պահվում է արյան կենտրոնական բանկում: Հետագայում որեւէ իրադարձության դեպքում, հնարավոր կլինի օգտագործել հենց այդ արյունը: