Հայաստանում ռուսական ռազմակայանի հրթիռային զորքերի եւ հրետանու մոտ 300 զինծառայողներ ուսումնասիրում են կրակի վարման մեթոդները լեռնային տեղանքում, Ալագյազ բարձրլեռնային հրաձգարանում:

Դաշտային վարժանքներում ընդգրկված են «Գվոզդիկա» ինքնագնաց հրետանային հաուբիցները, «Գրադ» BM-21 համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի, «Կոնկուրս» հակատանկային կառավարվղ հրթիռային հաշվարկների, «Պոդնոս» ականանետների հրամանատարները, որոնք դաշտային պայմաններում մշակում են ավելի քան 30 ուսումնական հարց, հաղորդում է հարավային զինվորական օկրուգի մամուլի ծառայությունը: