Իսրայելյան բանակի հրամանատարությունն անհանգստացած է համացանցում տարածված պարող զինվորների տեսահոլովակների համար, որը տարբեր ստորաբաժանումների մեջ վերածվել է յուրօրինակ մրցույթի: Սպաները մտահոգված են, որ զինծառայողները կարող են ակամա բացահայտել բանակային գաղտնիքները, հաղորդում է NEWSru Israel-ը:

Այդպիսի առաջին տեսահոլովակներից դարձել է 2010 թվականին Խեվրոնում պարեկության ժամանակ  ՑԱԽԱԼ-ի հետեւակային բրիգադի զինյալների նկարած հոլովակը: 6 զինծառայողներ պարել են Ke$ha-ի Tik Tok երգի տակ: Այդ ժամանակ հրամանատարությունն որոշել է զինծառայողներին պատժել վերականգմամբ: Հոլովակը ջնջվել է  YouTube-ից:

Դրանից ի վեր այդ երեւույթը մեծ տարածում է ունեցել,հունվարի 2-ին  գրել է Maariv թերթը: Հատուկ հանրահայտություն է վայելում, օրինակ, տանկիստների կողմից նկարահանված տեսահոլովակը, որտեղ նրանք պարում են Tacata երգի տակ: Maariv-ի տվյալներով` ստորաբաժանումների միջեւ մրցույթ է ընթանում` ով ամենալավը կնկարահանի այդպիսի տեսահոլովակ: