Ամերիակցի էքստրեմալ Էրիկ Ռոները որոշել է պարաշյուտի փոխարեն այգիներում օգտագործվող հովանոց օգտագործել: Youtube-ում տեղադրված տեսագրության մեջ երեւում է, թե ինչպես է Ռոները օդապարիկից թռչում մեծ հովանոցով: Նրան հաջողվում է օդում մնալ մոտ 20 վայրկյան, ապա հովանոցի գմբեթը պոկվում է: Ռոները բացել է պարաշյուտն ու բարեհաջող վայրէջք կատարել:
Էրիկ Ռոները հայտնի ամերիկացի էքստրեմալ է, «Ռեակտիվ ծաղրածուներ» նախագծի ամսնակից: Նա նաեւ զբաղվում է լեռնադահուկներով արագընթաց վայրէջքներով` չպատրաստված հատվածներում:
Ռոներն առաջինը չէ, ով նետվել է արտառոց միջոցներով: Ավստրիացի Ֆելիքս Բաումգարթները 2003թ. Լա-Մանշն անցել էր ինքնաշեն կարբոնային թեւերով:











