Լոս Անջելեսում կողոպուտն ավարտվել է հոլիվուդյանի ֆիլմերին արժանի հետապնդումով: Այն շարունկվել է մոտ կես ժամ. ոստիկանությունը պահանջել է կանգնել, սակայն կասկածյալները փորձել են փախչել: Քաղաքի փողոցներւմ մեքենաները շարժվել են մինչեւ 150կմ/ժ արագությամբ, որին ամերիկացի հեռուստադիոտողները կարող էին հետեւել ուղիղ եթերում, հաղորդում է «Ռոսիա 24»-ը:
Շրջադարձերից մեկում Լոս Անջելեսի շերիֆի տեղակալը հարվածել է չարագործների մեքենային: Դրանից հետո օրինախախտները դուրս են եկել մեքենայից, բայց չեն հասցրել փախչել:











