Harlem Shake ոճի պարը քիչ է մնացել միջազգային սկանդալի վերածվի։ Դրա պատճառով Կիպրոսում ՄԱԿ-ի զինված ուժերը ստիպված են եղել ներողություն խնդրել երկրի ղեկավարությունից։
Սկանդալը բռնկվել է այն բանից հետո, երբ YouTube-ում Harlem Shake-ի ներքո անցկացված ֆլեշմոբի տեսագրություն է հայտնվել։ Կադրերում կղզին հունահպատակ եւ թուրքահպատակ համայնքների բաժանող բուֆերային գոտում թռվռացող խաղաղարարներ են։
Զինծառայողները թռչկոտում են ինքնաթիռի վրա եւ դրա շուրջը: Ինքնաթիռը վաղուց արդեն չի աշխատում, իր վեջին չվերթը նա կատարել էր դեպի Կիպրոս` 1947թ. կիպրացիների զորքերի եւ կղզի ներխուժած Թուրքիայի զինված ուժերի միջեւ ռազմական գործողությունների ժամանակ:
Այնուամենայնիվ, տեսահոլովակը հարուցել էր Կիպրոսի ղեկավարության դժգոհությունը: ՄԱԿ-ի զինծառայողների կատարմամբ Harlem Shake-ը որպես վիրավորանք է ընկալվել: Կիպրոսի նախկին արտգործնախարարը պահանջել է հետաքննել այդ անվայել միջադեպը եւ պատժել մեղավորներին: ՄԱԿ-ի առաքելության պաշտոնական ներկայացուցիչ Միշել Բոնարդոն կիպրացիներին վստահեցրել է, որ տեսահոլովակը հանվել է YouTube-ից: Սակայն համացանցի բազմաթիվ օգտվողներ հասցրել են ներբեռնել այն եւ տարածել, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:











