Մեքսիկայի Սակատեկաս նահանգում պատգամավորի տեղի համար պայքարող 33-ամյա Ժիզել Արելյանոն այդպես էլ չսկսած՝ ավարտել է քաղաքական գործունեությունը: Ապագա քաղաքական գործչի ապագայի վրա խաչ է քաշել տեսանյութը, որտեղ Ժիզելը բավական համարձակ հագուստով է եւ հրեշտակի է մարմնավորում:
Քաղաքական մրցակիցներն անմիջապես ենթադրել են, որ նա էսկորտ-ծառայություններ է մատուցել: Արելյանոն բացատրել է, որ դա պարզապես 2011թ. Լաս Վեգասում եվրոպական ընկերություններից մեկի կազմակերպած «Մեղավորներ եւ սրբեր» թեմայով երեկույթից մի հատված է: Աղջիկը մի քանի մոդելներից մեկն է եղել եւ մասնակցել է գովազդային քարոզչությանը, հայտնում է NEWSru.com-ը:
Ժիզել Արելյանոն հայտարարել է, որ պատգամավորի տեղը կորցրեց «կնատյացների» մեղադրանքների պատճառով: Այդկերպ մոդելին զրկել են ներգաղթածների իրավունքների համար պայքարելու հնարավորությունից. Հենց դրանով էր մտադիր զբաղվել ընտրվելուց հետո: Արելյանոն մտադիր է դատի տալ զրպարտիչներին:












