ԱՄՆ Ֆիլադելֆիա նահանգում մթերային խանութի աշխատակիցներին հաջողվել է հետ մղել զինված հանցագործի հարձակումը:
Մթերային խանութի վրա անսպասելի հարձակումը տեղի է ունեցել ուշ երեկոյան: Մոխրագույն սպորտային հագուստով եւ ատրճակակով զինված տղամարդը փորձել է ներս մտնել, սակայն խանութում գտնվող 4 տղամարդիկ կարողացել են ժամանակին արձագանքել եւ վազելով դեպի դուռը, փորձել են թույլ չտալ, որ զինված տղամարդը ներս մտնի:
Հանցագործը ավելի քան 10 գնդակ է արձակել դռան վրա եւ հեռացել: հաստատության 3 աշխատակիցներ վիրավորվել են, հաղորդում է Life News-ը: Զինված տղամարդը փախուստի է դիմել, երբ ավարտվել են փամփուշտները:











