Երեւանում մարտի 15-30-ին տեղի է ունեցել յուրօրինակ ինքնուս նկարիչ Մհեր Շահինյանի աշխատանքների ցուցահանդեսը։

Շահինյանն ուշագրավ է, քանի որ գեղանկարչի իր շնորհքն ինքը բացահայտել է արդեն բավականին հասուն տարիքում։ Մինչեւ 40 տարեկանը նա ընդամենը մակերեսային պատկերացում ուներ պատկերավոր արվեստի մասին եւ ընդհանրապես չէր մտածում, որ երբեւէ իր մեջ կարթնանա նկարչի տաղանդը։

Մհեր Շահինյանն իր աշխատանքներն անում է կուբոֆուտուրիզմի ոճով։ Նրան ձգել է հենց այս ուղղությունը, որը թույլ է տալիս ստեղծել շարժուն, ժամանակի ու տարածության մեջ զարգացումը հաղորդող պատկերներ։

Մհեր Շահինյանի նկարների ցուցահանդեսը նվիրված էր Երեւանի 2795-րդ տարեդարձի տոնակատարությանը։ Նկարիչը գեղանկարչության սիրահարների համար ցուցադրել է իր 50 աշխատանքները։ Այցելուների թվում են եղել հայտնի եւ սկսնակ հայ նկարիչներ, քաղաքական գործիչներ, դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ։ Հավանաբար այսօրվա դրությամբ Մհեր Շահինյանը լավագույն հայ նկարիչն է։ Նրա բոլոր աշխատանքներն արձագանք են գտնում ամենատարբեր մարդկանց սրտերում։ Այդ պատճառով էլ միանգամայն օրինաչափ է, որ ցուցահանդեսին ներկայացված նկարների 70 % -ը շատ արագ վաճառվել է։