Ապրիլի 10-ից մայիսի 2-ը‚ Ազգային թատերական ստեղծագործական միավորման նախաձեռնությամբ եւ ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ‚ տեղի կունենա «Թատրոն-X» 6-րդ հանրապետական փառատոնը Երեւանի եւ մարզերի թատրոնների ու թատերախմբերի մասնակցությամբ։
Ընդունված ձեւաչափի համաձայն՝ յուրաքանչյուր ներկայացումներից հետո տեղի կունենան հրապարակային քննարկումներ։
Այցի շրջանակում կազմակերպվելու են վարպետության դասեր‚ դասախոսություններ‚ գրքերի շնորհանդեսներ։
Փառատոնը եւ ընթերցումները նպատակ ունեն ապահավելու մասնագիտական կարծիքի արտահայտման ասպարեզ‚ ի մի բերելու նախորդ տարվա բեմադրական եւ դրամատուրգիական ձեռքբերումները‚ ձեւավորելու միասնական մշակութային դաշտ մայրաքաղաքի եւ մարզերի միջեւ։
«Թատրոն-X» 6-րդ հանրապետական փառատոնի բացմանը նվիրված մամուլի ասուլիսը տեղի կունենա 10.04.2013թ. ՀՀ Մշակույթի նախարարությունում։
Բացման արարողությունը տեղի կունենա 2013 թ. ապրիլի 10-ին‚ ժ. 18.00-ին‚ Հովհ. Թումանյանի անվ. պետական տիկնիկային թատրոնում։
Փառատոնի նախագահ՝ Արա Խզմալյան
Գեղարվեստական ղեկավար՝ Ռուբեն Բաբայան
Համակարգող՝ Մարիաննա Գրիգորյան

























