Ադրբեջանցի երիտասարդն այսօր՝ ապրիլի 2-ին, պայթել է ականի վրա Վրաստանի Մառնեուլիի շրջանի Քիրաչմուղանլու գյուղում, «Կրասնի մոստ» անձակետի մոտ: Բժիշկները ստիպված են եղել անդամահատել 25-ամյա Սերհան Մուսաեւի ոտքը, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»՝ վկայակոչելով վրացական լրատվամիջոցները:

Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Մուսաեւը ականի վրա պայթել է կորած կովին փնտրելու ժամանակ: Նրան տեղափոխել են Ռուսթավիի հիվանդանոց: Վրաստանի ՆԳՆ-ն դեռեւս չի մեկնաբանել տվյալ միջադեպը: