Բնապահպանական պետական տեսչության կողմից մարտի 25-29-ն ընկած ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության եւ տարեկան հաշվետվությունների ընդունման գործընթացում  հայտնաբերված  խախտումների արդյունքում կայացվել է  400 հազար դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 6 որոշում:

Մասնավորապես` 

Հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

Գեղարքունիքի տարածքային բաժնի  կողմից  2 տնտեսվարողների  նկատմամբ կայացվել է 160.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:

Կոտայքի տարածքային բաժնի  կողմից  1 տնտեսվարողի  նկատմամբ կայացվել է 80.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

Շիրակի տարածքային բաժնի  կողմից  1 տնտեսվարողի  նկատմամբ կայացվել է 80.0հազ.դր գումարի վարչական տուգանքի  որոշում:

Հողերի  պահպանության ոլորտ

Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման  համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0հազ.դր.գումարի վարչական տուգանքի  որոշում:                                                                 

Հանքանյութի ապօրինի տեղափոխում

Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման  համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի  որոշում:                                                                 

Թափոնների ոչ ճիշտ տեղադրման համար

Կենսաբազմազանության, հողերի, թափոնների եւ վտանգավոր նյութերի  վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից     Երեւան քաղաքի եւ Կոտայքի մարզի աղբավայրերում եւ չնախատեսված վայրերում թափոնների տեղադրման նկատմամբ իրականացված վերահսկողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է խախտման 2 դեպք: Վարչական վարույթներն ընթացքի մեջ են:

Ընդհանուր առմամբ բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ. բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել  954.0հազ.դր. գումար: