Մարտի 30-ին, ժամը 23.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով Աբովյանի Հատիսի փողոցից բուժօգնության է տեղափոխվել 49-ամյա Կորյուն Արսենյանը, որը, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նշված վայրում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել Կ. Արսենյանին ու դիմել փախուստի:

Ձեռնարկվում են միջոցառումներ վարորդի անձը պարզելու եւ նրան ու ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն: