Մարտի 30-ին, ժամը 21.45-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Ալավերդի-Վանաձոր ճանապարհի 5-րդ կմ-ին բախվել է «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենային եւ գլորվել ձորը:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե «Օպել Աստրա»-ի վարորդը ու ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


























