Մարտի 31-ին, ժամը 09.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում միջատների դեմ թույնի սրսկումից» ախտորոշմամբ բուժօգնության են ընդունվել Վերին Արտաշատ գյուղի 6 բնակիչներ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նրանք թունավորվել են մարտի 30-ին, ժամը 19.00-ի սահմաններում, տանը` միջատների դեմ սրսկված թույնից:

Հանգամանքները պարզվում են: