Ապրիլի 1-ին, ժամը 22.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Ստեփանավանի բաժնում  հաղորդում է ստացվել, որ գլխուղեղի ցնցումով եւ ճակատի սալջարդ վնասվածքով   բուժօգնության է դիմել 23-ամյա Արթուր Ի.-ն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա հայտնել է, որ վնասվածքն ստացել է նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, Տաշիր-Ստեփանավան ճանապարհի 9-րդ կմ-ին՝ իր վարած մոտոցիկլով ճանապարհի երթեւեկելի մասից դուրս գալու եւ շրջվելու հետեւանքով:

Կատարվում է քննություն: