Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Երեւան քաղաքի վարչության եւ Արաբկիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ Վրաստանից ՀՀ սահմանային «Բավրա» անցակետ է ներկայացել 59-ամյա Մնացական Ե.-ն:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա 1998 թ. հոկտեմբերի 6-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
Մնացական Ե.-ն գտնվել է առողջական ծանր վիճակում եւ ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ տեղափոխվել է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք:


























