Ոստիկանության Վանաձորի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ ապրիլի 1-ին, ժամը 14.05-ին, Վանաձորի բժշկական կենտրոնի հիվանդասենյակներից մեկում հայտնաբերվել է 36-ամյա Արմենակ Ս.-ն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա 2005 թ. մարտի 24-ից ՌԴ Վոլգոգրադի մարզի իրավապահների կողմից հետախուզվում է գողության մեղադրանքով: