Երեւանի ավագանու ընտրություններով հետաքրքրվողների 28 տոկոսը փորձում է հնարավորինս ավելի տեղեկացված լինել քաղաքական իրադարձություններից: Այդ մասին, այսօր՝ ապրիլի 3-ին, կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Նրա խոսքով, հասարակական կարծիքը կայուն երեւույթ չէ, եւ այն իր ներքին օրինաչափություններն ունի, եւ ներկայումս սոցիոլոգիական կենտրոնը ներկայացնում է նախնական փուլի հետազոտման արդյունքները:

«Երեւանի ավագանու ընտրություններով հետաքրքրված են ընդհանուր թվի 67 տոկոսը, նրանց մոտ 27 տոկոսը հետեւում է միայն կարեւոր իրադարձություններին, իսկ 12 տոկոսը` ընդհանրապես չի հետեւում գործընթացներին»,- նկատել է սոցիոլոգը` հավելելով, որ վերջիններս կսկսեն հետաքրքրվել ընտրություններով միայն այն ժամանակ, երբ դրանք հասնենք կուլմինացիոն կետին:

Նա նաեւ հավելել է, որ նման ակտիվությունը մոտ է քաղաքականությամբ հետաքրքրվող եւ ընտրություններին մասնակցելու մտադրություն ունեցող երեւանցիների թվին` 55 տոկոս:

Նշենք, որ ընտրությունները կայանալու են մայիսի 5-ին: Քարոզարշավը սկսվելու է ապրիլի 7-ից եւ ձգվելու է մինչեւ մայիսի 3-ը, իսկ մայիսի 4-ին լռության օր է:

Լուսանկարը` Արսեն Սարգսյանի/NEWS.am