Խորհրդարանում հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման խնդրի շուրջ լսումներ կիրականացվեն: Այս մասին նշվել է այսօր՝ ապրիլի 3-ին, ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:
ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ օրակարգում ընդգրկված «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» պատգամավորներ Հեղինե Բիշարյանի եւ Հովհաննես Մարգարյանի հեղինակած օրինագծի քննարկումը հեղինակների առաջարկով հետաձգվել է:
Հաշվի առնելով թեմայի հասարակական հնչեղությունը, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ ՀՀ կառավարությունը նույնպես նախաձեռնել է նման փոփոխություններ, հանձնաժողովը որոշել է առաջիկայում այդ թեմայով կազմակերպել խորհրդարանական լսումներ:




























