Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի ջրանցքում խեղդվածներն ամուսիններ 79-ամյա Զավեն Սայադյանն ու 73-ամյա Հռիփսիմե Սայադյանն են եղել: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանության Կոտայքի բաժնից: Վերջիններս Կոտայքի մարզի Ալափարս գյուղի բնակիչներ են:
Ալափարսի գյուղապետ Վարդան Վարդանյան հաստատեց տեղեկությունը եւ ասաց, որ նրանք ունեն 4 որդի եւ ապրում էին որդիներից մեկի հետ: Այս պահին չեն կարող ասել կատարվածը ինքնասպանություն է, թե՝ դժբախտ պատահար:
Ի դեպ, Զավեն Սայադյանը Կոտայքի մարզի դատախազ Պերճ Պողոսյանի քեռին է: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ապրիլի 3-ին, ժամը 15.57-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի ջրանցքը (զին.կոմիսարիատի մոտակայք) մարդ է ընկել եւ չի կարողանում դուրս գալ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ հաշվարկ: Տեղում պարզվել է, որ Արգելի ջրամբարում տղամարդու դի կա: Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատը:Որոնողական աշխատանքների ընթացքում ջրափրկարարները Արգելի ջրամբարում հայտնաբերել եւ դուրս են բերել ջրահեղձված տղամարդու (60-70 տարեկան, անձը չպարզված) եւ կնոջ (մոտ 60 տարեկան, անձը չպարզված) դիեր:



























