Ապրիլի 3-ին, ժամը 13©38-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի Աղավնաձոր գյուղի «Պլանտար»  կոչվող հանդամասում այրվում  է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մարվել է տեղի ուժերով:

Այրվել է մոտ 2500 քմ մակերեսով խոտածածկ տարածք:

Նույն օրը, ժամը 14:13-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի «Ծիրանանոց» կոչվող տարածքի մոտակա ձորակում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:39-ին, մարվել՝ 15:53-ին:

Այրվել է մոտ 3 հա խոտածածկ տարածք:

Նույն օրը, ժամը 15:02-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կարբի գյուղի «Փոսեր» կոչվող հանդամասում այրվում է եղեգնուտ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:36-ին, մարվել՝ 15:43-ին:

Այրվել է մոտ 2000 քմ մակերեսով եղեգնուտ:

Նույն օրը, ժամը 21:12-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում այրվում է եղեգնուտ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:45-ին« մարվել` 00:01-ին:

Այրվել է մոտ 5 հա բուսածածկույթ: