Ապրիլի 5-ին, ժամը 15.00-ին տեղի կունենա Հայաստանի ԱԻՆ նորակառույց մշակույթի կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը։

Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Կենտրոնի բացումը կկատարեն ԱԻ նախարար Արմեն Երիցյանը եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։

Միջոցառմանը ներկա կլինի նաեւ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։

Սիրով հրավիրում ենք ձեզ Երեւանի Գլինկայի 13 հասցեում գտնվող ԱԻՆ մշակույթի կենտրոն (դեպի երկաթուղային կայարան տանող ճանապարհի կամրջի 1-ին խաչմերուկից աջ, Վ. Տերյանի անվան թիվ 60 դպրոցի եւ այսպես կոչված` «ուպրավլենիի» հարեւանությամբ)` լուսաբանելու վերջին շրջանում հազվադեպ հանդիպող իրադարձությունը։

Ճանապարհը գտնելու հարցում ձեզ կօգնի կողմնորոշվել նաեւ ԱԻՆ նվագախմբի երաժշտության քաղցրալուր ձայնը։

Հայաստանի ԱԻՆ մշակույթի կենտրոնում գործելու են հետեւյալ ստեղծագորժական խմբակները`

- ժողովրդական պարեր (հայկական եւ այլ ազգերի)

- ժամանակակից պարեր

- լատինաամերիկյան պարեր

- բրեյք-դանս

- հիփ-հոփ

- վոկալ

- դաշնամուր

- նկարչություն եւ բաթիք (նկարչություն գործվածքի վրա)

- դեկորատիվ կիրառական արվեստ, ապակու եւ կերամիկայի նախշանկար

- օտար լեզուներ (խոսակցական անգլերեն եւ ռուսերեն)։

Վեց տարեկանից բարձր երեխաները կունենան բոլոր անհրաժեշտ պայմաններն իրենց արդյունավետ ժամանցը մշակույթի կենտրոնում անցկացնելու համար։ Կգործեն նաեւ սիրողական խմբեր։