Ապրիլի 3-ին, ժամը 20:28-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդանի նախկին «Էրեբունի» հյուրանոցի մոտ տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռեւս չպարզված հանգամանքներում Հրազդանի Շահումյան եւ Սպանդարյան փողոցների խաչմերուկում բախվել են «Միթսուբիշի» մակնիշի 30 ԼU 211 համարանիշի (վարորդ` 22-ամյա Արտակ Իվանյան) եւ «Ֆոլքսվագեն» մակնիշի 30 ՏԼ 974 համարանիշի (վարորդ` 38-ամյա Սուրեն Բարսեղյան) ավտոմեքենաները:

Հրշեջ-փրկարարները «Միթսուբիշի» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ` Արտակ Իվանյանին, ուղեւոր` 22-ամյա Լեւոն Ղազարյանին եւ «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր` 26-ամյա Սոնա Մկրտչյանին: Վերջիններս տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն:

Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը բավարար է: