Ապրիլի 2-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենան Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի 40-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից եւ շրջվել ձորակը, ինչի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն:




























