Երեւանում, ապրիլի 12-ին, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի մշակույթի տանը կկայանա ֆրանսիական երգի ամենամյա միջբուհական մրցույթ-փառատոն՝ Հայաստանի ԲՈՒՀ-երի մասնակցուցյամբ: Փառատոնն անցկացվում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան աջակցությամբ ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում:
Մրցույթ-փառատոնին մասնակցում են հետեւյալ ԲՈՒՀ-երը`
Երեւանի Պետական Համալսարանը,
Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանը,
Երեւանի Մ. Հերացիի անվան պետական բժշկական համալսարանը,
Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան,
Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը,
Երեւանի Խ. Աբովյանի անվ. պետական մանկավարժական համալսարանը,
Երեւանի Վ. Բրյուսովի անվ. պետական լեզվաբանական համալսարանը,
Հայաստանի Ֆրանսիական համալսարանը,
Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանը:
Մասնակիցներին գնահատելու է պրոֆեսիոնալ ժյուրին` Մարտին Վարդազարյանի գլխավորությամբ:
Նշենք, որ ՀՌՀ- ի համար բարի ավանդույթ է դարձել փառատոնի կազմակերպումը, որը անցկացվում է 2009 թվականից:




























