NEWS.am-ին հայտնի է դարձել Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության կասկածանքով ձերբակալվածների ինքնությունը: Նրանք նույն գյուղի բնակիչներ Արայիկ եւ Արտակ Պետրոսյաններն են: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ նրանք եղբայրներ են: Թե ինչն է դրդել նրանց այդ քայլին դիմել, կփորձենք տեղեկացնել ավելի ուշ:

Հիշեցնենք, որ ապրիլի 1-ի առավոտյան 9.00-ի սահմաններում Պռոշյանի գյուղապետարանի դիմաց հայտնաբերվել է Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի դին` աջ քունքի շրջանում հրազենային վնասվածքով: Դեպքի առթիվ  հարուցվել է քրեական գործ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (սպանություն`անձի կամ նրա մերձավորի` կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ)  եւ 235-րդ հոդվածի 1-ի մասի (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով: Տարածքում պարկուճներ չեն հայտնաբերվել, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, կատարվում է նախաքննություն: Կան ձերբակալվածներ,այս գործի շրջանակններում որպես հիմնական ակսկածյալ, շրջանառվում էր գյուղապետի մրցակից Արթուր Մուրադյանի անունը: