Երեւանի Արամի փողոցում կառուցապատողի խարդախություննբերից տուժած քաղաքացիները մասնակի փոխհատուցումներ կստանան: ՀՀ կառավարությունն այսօր՝ ապրիլի 4-ին որոշում ընդունեց Արամի 72-80 հասցեում ձախողած կառուցապատումից տուժածներին բնակարաններ հատկացնել Ծիծեռնակաբերդի խճուղու ½ հասցեում եւ Արամի փողոցում կառուցապատված եւ “Դի Ընդ Էյջ Գրուփ” ընկերությանը պատկանող շենքերից:

Հիշեցնենք, որ Արամի փողոցում կառուցապատում իրականացնող “Գապբնակշին” ընկերության տնօրեն Գագիկ Պապոյանը եւ փոխտնօրեն Սիմոն Աղազարյանը միեւնույն բնակարանը վաճառել են մի քանի անձնաց;

Տ. Սարգսյանը նշեց, որ փոխհատուցումը մասնակի է, սակայն ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հավաստիացրեց, որ դա խաբված քաղաքացիների համար ամենաօպտիմալ տարբերակն է:

Ըստ Տ. Սարգսյանի՝ բացահայտված նմանատիպ դեպքերը, երբ մեկն սկսում է բնակչությունից փող հավաքել ինչ-ինչ խոստումներ տալով, ոչնչով չեն տարբերվում բանկային գործառույթներից: Սակայն ի տարբերություն բանկային գործարքների՝ դրանք չեն հսկվում:  Տ. Սարգսյանն առաջարկեց համանման հսկողական մեխանիզմ կիրառել նաեւ այն մարդկանց նկատմամբ, ովքեր հրապարակային օֆերտայով մարդկանցից փող են հավաքում։ Բացի այդ, քաղաքացիներին պետք է կոչ անել, որպեսզի խուսափեն նման գործարքներից եւ խաբեբաների ձեռքն ընկնելուց։