Սիրիայի ընդդիմությունը բավական բազմազան է եւ բազմաշերտ, որի շարքերում լուրջ տարաձայնություններ կան: Այս մասին, ասօր՝ ապրիլի 4-ին, մամուլի ասուլիսում նշեց արաբագետ Սարգիս Գրիգորյանը:

«Սիրիայի ընդդիմությունը պայմանականորեն կարելի է բաժանել 3 մասի: Առաջին մասը կողմ է, որպեսզի հակամարտությունը լուծվի խաղաղ ճանապարհով, եւ կոչ է անում կողմերին վայր դնել զենքը: Երկրորդ մասը կողմ է ռազմական լուծմանը, իսկ երրորդը՝ այդ երկուսի արանքում միջանկյալ դիրքորոշում ունի»,-ասաց արաբագետն՝ ընդգծելով, որ գոյություն ունեն նաեւ հակամարտության մեջ ներգրավված արտաքին ուժեր, որոնք ակտիվորեն աջակցում են ընդդիմադիր ուժերին:

Անդրադառնալով Սիրիայի հայ համայնքի վիճակին, Սարգիս Գրիգորյանն ասաց. «Որքան հակամարտությունը շարունակվի, այնքան հայ համայնքը ստիպված կլինի գնալ ակտիվ քայլերի: Հակամարտության շարունակումը հայկական համայնքին ավելի կակտիվացնի»: