Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Մոսկվա: Այս մասին, այսօր՝ ապրիլի 4-ին, բրիֆինգի ժամանակ լրագրողներին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը, առանց կոնկրետացնելու այցի ամսաթիվը:
Նա նաեւ նշել է, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը մայիսի 20-21-ին նույնպես կայցելի Մոսկվա, որտեղ հանդիպում կունենա Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, հաղորդում է «Ռոսիա-24» հեռուստաալիքը:
«Կողմերը կքննարկեն երկկողմ հարաբերությունների օրակարգի արդիական հարցեր, ինչպես նաեւ միջազգային եւ տարածաշրջանային խնդիրներ»,-ասել է նա:




























