Երեւանի համատեղ իրականացվող սոցիալական կարեւորագույն ծրագրերից եւս մեկի՝ մուրացիկ, թափառաշրջիկ, բռնությունների ենթարկված ու ծնողական խնամքից դուրս մնացած երեխաների աջակցության ուղղությամբ տարվող աշխատանքներին ծանոթանալու նպատակով, քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է նաեւ Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն»:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Կենտրոնում այսօր շուրջօրյա ապաստանում են 3-18 տարեկան 42 երեխաներ:
Շրջելով կենտրոնի մասնաշենքում եւ ծանոթանալով երեխաների համար ստեղծված պայմաններին եւ մատուցվող ծառայություններին, քաղաքապետը նաեւ մտերմիկ զրուցել է երեխաների հետ:
Շնորհակալություն հայտնելով կենտրոնի ծավալած գործունեության համար, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հատկանշել է, որ այն իրապես գնահատանքի արժանի գործ է կատարում. «Վստահ եղեք, որ Երեւանի քաղաքապետարանը մշտապես կաջակցի ձեր նախաձեռնումներին եւ իր լիազորությունների շրջանակում կանի հնարավորը, որպեսզի կենտրոնը առավել լիարժեք իրացնի իր առաքելությունը», - նշել է քաղաքապետը:
Կենտրոնում երեխաների առօրյան առավել լիարժեք կազմակերպելու նպատակով քաղաքապետի անունից երեխաներին ժամանակակից խաղային ատրակցիոններ ու անհրաժեշտ այլ պարագաներ են նվիրվել:




























