Ընտրական գործընթացները անցան միջազգային հանրության ուշադրության ներքո, հետեւաբար ընտրությունների ընթացքը չի կարող բացասական ազդել արտաքին քաղաքական գործընթացների վրա: Ընդհակառակը միայան դրական արձագանքներ են եղել: Այս մասին այսօր ապրիլի 5-ին հրավիրված ասուլիսին ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանը եւ ավելացրեց, որ երդմնակալության արարողությանը հրավիրյալների ցանկը եւս դա է վկայում:

Նրա խոսքով, հետընտրական զարգացումները պետք է դիտարկել որպես ներքաղաքական խնդիր: Զաքարյանը հայտարարել է, թե մեր ընդդիմությունը չի կարողանում դասական պայքար իրականացնել: «Պայքար նշանակում է նաեւ պարտություն»,- ավելացրեց Արտակ Զաքարյանը: Նա նաեւ հավելել է, որ Երեւանի ավագանու ընտրությունները կլինեն բաց, թափանցիկ, հավասար հնարավորություններով եւ կլինի քաղաքակիթ ամփոփում: