Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հրամանով ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի երրորդ կարգի մասնագետ Ջիվան Վարդգեսի Օհանյանի նկատմամբ կիրառվել է ծառայությունից ազատում կարգապահական տույժը, եւ 2013 թվականի ապրիլի 3-ից ազատվել է քրեակատարողական ծառայությունից։
ԱՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե Օհանյանն աշխատանքից ազատվել է ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, դատապարտյալի եւ նրա հարազատների հետ անթույլատրելի կապերի մեջ գտնվելու, դատապարտյալին տեսակցության այցելած կնոջ՝ քրեակատարողական հիմնարկ մուտք գործելու ժամանակ հագուստների եւ անձնական իրերի զննությունը սահմանված կարգով չկազմակերպելու համար:
Նախարարի այս հրամանի համար հիմք են հանդիսացել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում անցկացված ծառայողական քննության արդյունքներով ներկայացված եզրակացությունը, ինչպես նաեւ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ Հ. Հարությունյանի միջնորդությունը:




























