Ապրիլի 3-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում էր ստացվել, որ Երեւանի Ազատության պողոտայի եւ Բաբայան փողոցի մոտ մեքենա է այրվում:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նշված վայրում այրվել է «Մերսեդես Բենց 190 Ե» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը:
Հրդեհը մեկուսացվել է նույն օրը, ժամը 21.10-ին, մարվել` ժամը 21.14-ին, 1 մարտական հաշվարկի կողմից:
Հրդեհի պատճառները պարզվում են:




























