ՌԴ Պետդումայի` պատգամավորների հայտարագրերի ստուգման հանձնաժողովի նախագահ Նիկոլայ Կովալեւը կատակում է, թե պատգամավորները պետք է շտապ մտածեն երկրի ժողովրդագրական քաղաքականությամբ եւ սկսեն իրենցից. Պետդումայի 447 պատգամավորներին բաժին է հասնում ընտանիքի 714 անդամ:

«Նեզավիսիմայա գազետան» պարզել է, թե Դումայում կտրուկ աճել է ամուսնալուծությունների թիվը: Դումայի աշխատակազմում տարակուսած են, կամ պատգամավորները կեղծ են բաժանվում, որ թաքցնեն գումարները, կամ էլ ամուսնալուծվում են` երիտասարդ աղջիկների հետ ամուսնանալու համար:

Թերթը, ստուգելով հայտարարագրերը, պարզել է, որ պատգամավորներից շատերը երկու-երեք երեխա ունեն, սակայն… կին չունեն:

Ըստ օրենքի, յուրաքաչնյուր պատգամավոր պետք է հայտնի ոչ միայն իր եկամուտների եւ ունեցվածքի մասին, այլեւ կնոջ (կամ ամուսնու) ու անչափահաս երեխաների: Վիճակագրությունը տխուր է` յուրաքանչյուր պօատգամավորի բաժին է հասնում միջինը ընտանիքի մեկուկես անդամ: Օրինակ ՌԼԴԿ 56 պատգամավորները «ունեն» ընտանիքի 105 անդամ, իսկ Կոմկուսի 91 պագամավորները` 112 ընտանիքի անդամ: