«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ ապրիլի 5-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 418.75 դրամ: Երեկվա համեմատ դոլարի միջին փոխարժեքը աճել է 0.07%-ով կամ 0.27 կետով:
Բորսայում այսօր վաճառվել է 2.6 մլն դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքն ու վաճառքն իրականացվում է 417-420 դրամ միջակայքում:
Forex միջազգային շուկայում եվրո/դոլար փոխհարաբերակցությունն այսօր առավոտյան բարձրացավ մինչեւ 1եվրո/1.2914 դոլար, սակայն այնուհետ եվրոն սկսեց թուլանալ եւ դոլարի, եւ իենի, եւ ֆունտի նկատմամբ: Դրան նպաստեց Եվրոպայի կենտրոնական բանկի ղեկավար Մարիո Դրագիի այն հայտարարությունը, ըստ որի` երկրորդ կիսամյակում եվրոյի գոտու տնտեսության վերականգնման ռիսկեր կան:
Ռուսաստանի կենտրոնական բանկը դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ սահմանել է 31.6207 ռուբլի: Դոլարը մի փոքր թուլացել է ռուբլու նկատմամբ:




























