Հայաստանի ֆինանսական շուկայում մարտի 25-31 ժամանակահատվածում դոլարով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 105.4 մլն դոլար: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ կենտրոնական բանկը:
Սա դոլարային վարկերի ռեկորդային ցուցանիշ է` դեռ երբեւէ շաբաթական կտրվածքով դոլարային վարկերի ծավալը չի գերազանցել 100 մլն դոլարը: Համեմատության համար` դրան նախորդող շաբաթում դոլարային վարկերի ծավալը կազմել է ընդամենը 44 մլն դոլար:
Մարտի 25-31 ժամանակահատվածում դրամային վարկերի ծավալը կազմել է 34.2 մլրդ դրամ (ինչը համարժեք է 82 մլն դոլարին):
Ըստ ԿԲ հաղորդագրության` ներբանկային շուկայում ապրիլի 1-5 ժամանակահատվածում բանկերը գնել են 92.9 մլն դոլար եւ վաճառել 112 մլն դոլար:




























