Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Ալեքսեյ Լիխաչովին:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կողմերը գոհունակություն են հայտնել երկու երկրների միջեւ առկա առեւտրատնտեսական կապերից, այդ թվում՝ առեւտրատրաշրջանառության ոլորտում աճի միտումներից, եւ նշել, որ այն զարգացնելու լուրջ ներուժ գոյություն ունի:

Այդ համատեքստում, զրուցակիցներն անդրադարձել են հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող մի շարք հարցերի:

Մասնավորապես, վարչապետ Սարգսյանը եւ Ալեքսեյ Լիխաչովը քննարկել են դեպի Հայաստան ներդրումների ներգրավմանը, ֆինանսական, ծառայությունների մատուցման բնագավառներում երկկողմ համագործակցության ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող ծրագրեր:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաեւ Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացմանը եւ այլ հարցերի: