«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը  կամ պետք է  չճանաչի ընտրությունների արդյունքները եւ շարունակի իր պայքարը փողոցում, կամ ճանաչի ընտրությունների արդյունքները, փորձելով համախմբել ընդդիմադիր դաշտը: Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, մամուլի ասուլիսում նշեց ՕԵԿ նախագահ, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն՝ անդրադառնալով երկրում ստեղծված հետընտրական իրավիճակին:

Երրորդ տարբերակն, ըստ նրա, դա իշխանության հետ համագործակցության ճանապարհն է: «Չի կարելի լինել ընդդիմություն եւ միաժամանակ իշխանություն»,-ասաց նա՝ ընդգծելով, որ բոլոր ոլորտները պետք է կառավարեն կիրթ ու գրագետ մարդիկ, քանի որ կիրթ ու անկիրթ մարդկանց միջեւ կա հսկայական տարբերություն:

«Նաեւ պետք է փոխել իշխանության դեմքը իշխանության մեջ տարբեր աստիճաններում հոգնած, լճացած կադրերից: Մենք նաեւ վստահ ենք, որ վերընտրված նախագահն այդ փոխություններին ձեռնուխ կլինի երդմնակալության արարողությունից հետո»,- ավելացրեց Արթուր Բաղդասարյանը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am